Արցախի նյութական կորուստները նախնական գնահատումներով գերազանցում են 50 մլրդ դոլարը․ Թադևոս Ավետիսյան

17:31 • 03.10.23

Արցախի ընդհանուր նյութական կորուստները խիստ նախնական գնահատումներով գերազանցում են 50 մլրդ դոլարը։

Այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մինչև 44-օրյա պատերազմը 20 տարի շարունակ Արցախի տնտեսությունը տարեկան գնահատում էր երկնիշ աճ։

«2019 թվականին ՀՆԱ-ն կազմել է 343 մլրդ դրամ, իսկ պետական բյուջեն՝ շուրջ 380 դոլար։ Արցախում գործել են շուրջ 300 հանքավայր, 36 ՀԷԿ։ Այս տնտեսության ֆոնին այսօր մենք խոսում ենք արցախցիներին 10,000-40,000-ական դրամներ բաժանելու մասին»,- նշեց նա։

Արցախի նյութական կորուստները նախնական գնահատումներով գերազանցում են 50 մլրդ դոլարը․ Թադևոս Ավետիսյան