Դաշնակցությունը՝ ամբողջությամբ և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին ԿԳԲ-ի կողմից․ Վահագն Ալեքսանյանը մեջբերում արեց Կալուգինի գրքից

17:49 • 03.10.23

ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեջբերում արեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության  արտաքին հակահետախուզույան  նախկին պետ գեներալ Կալուգինի «Spymaster» գրքից, որտեղ խոսվում էր ՊԱԿ-ի կողմից՝ Դաշնակցության մի շարք անդամների հավաքագրելու մասին։

«Բայց հայկական Դաշնակցությունը, այն խմբավորումն էր, որում մենք ամենաշատ գործակալների ներդրումը կատարեցինք։ Դա ազգայնական խմբավորում էր  և պայքարում էր Հայաստանի անկախության համար, բայց ժամանակի ընթացքում մենք այնքան գործակալներ ներդրեցինք այնտեղ,  որ նրանցից ոմանք կարողացան հասնել ղեկավար պաշտոնների։

Մեզ հաջողվեց նեյտրալացնել խմբավորումը  և 1980-ականներից արդեն խմբավորումը Սովետական Միության դեմ չէր պայքարում։ Կազմակերպությունը ամբողջությամբ և նրա մի շարք անդամներ  հավաքագրված էին ԿԳԲ-ի կողմից»,- մեջբերեց Ալեքսանյանը՝ միաժամանակ հարց ուղղելով դաշնակցական պատգամավորներին։

«Հիմա հարց սիրելի՛ դաշնակցական ընկերներ, կոնկրետ ովքե՞ր են հավաքագրված։ Խնդրում եմ հավաքագրվածների ցուցակը ներկայացնել, որպեսզի հավաքական չանդրադառնամ, կոնկրետ  հավաքագրվածներին անդրադառամ»,- ասաց Ալեքսանյանը։

Դաշնակցությունը՝ ամբողջությամբ և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին ԿԳԲ-ի կողմից․ Վահագն Ալեքսանյանը մեջբերում արեց Կալուգինի գրքից