ԼՂ-ից ժամանածների թվի փոփոխություն տեղի չի ունեցել, հաշվառվել է 98,216 անձ

20:15 • 04.10.23

Այս ժամի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից ժամանածների թվի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին տվյալներով՝ ՀՀ-ում է գտնվում ԼՂ-ից բռնի տեղահանված 100,632 անձ։

Այս պահի դրությամբ՝ հաշվառվել է 98,216 անձ, ինչը ԼՂ-ից ՀՀ մուտք գործած արցախցիների շուրջ 98 տոկոսն է։

«Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հաշվառվել, պետք է ներկայանան իրենց վարչական շրջանի կամ մարզպետարանի համապատասխան անձին և անցնեն հաշվառման գործընթացը»,- նշեց Նազելի Բաղդասարյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 59,300 հայտ է ստացել բռնի տեղահանված անձանցից, որտեղ նշվում են նրանց առաջնային կարիքները։

ԼՂ-ից ժամանածների թվի փոփոխություն տեղի չի ունեցել, հաշվառվել է 98,216 անձ