Բելգիան հայտարարել է Ստեփանակերտի մերձակայքում պայթյունից մի քանի տուժածի բուժման ընդունելու մասին

16:09 • 04.10.23

Բելգիան ծանր այրվածքների բուժման գործում մասնագիտացած մի խումբ մասնագետների է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին Բելգիա տեղափոխելու համար։

 Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։

«Բելգիան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից հետո օգնություն տրամադրելու Հայաստանի խնդրանքին։

Երևան է մեկնում «Բելգիայի առաջին օգնության և աջակցության թիմից» մի խումբ՝ ծանր այրվածքների մասնագետներ։ Տուժածները կտեղափոխվեն Բելգիա և բուժում կստանան այստեղ», - գրել է պաշտոնյան։

Բելգիան հայտարարել է Ստեփանակերտի մերձակայքում պայթյունից մի քանի տուժածի բուժման ընդունելու մասին