ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել

13:28 • 04.10.23

Եվրամիությունը ողջունում է երեքշաբթի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը։  Այս մասին ասվում է ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում:

«ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը ստեղծվել է միջազգային հանրությանն ընդհանուր առմամբ մտահոգող ամենալուրջ հանցագործությունները հետաքննելու և հետապնդելու համար:

ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում ավելի է մոտեցնում միջազգային հանրությանը համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը:

Միջազգային գործընկերների հետ ԵՄ-ն կշարունակի աշխատել և նպաստել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև ՄՔԴ-ի ամբողջականությանը», - ասված է հայտարարությունում: