Ալիևը հրաժարվել է Գրանադայում հանդիպումից. ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են պատճառը

13:38 • 04.10.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանադայում՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարի մերժման պատճառը Ֆրանսիայի իբրև թե «ապակառուցողական դիրքորոշումն է», ինչպես նաև Թուրքիայի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելու հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։