Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան (տեսանյութ)

14:59 • 04.10.23

Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի,  մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։

«Եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազ էլ կապրի։ Մենք այնքան դժվարություններ ենք հաղթահարել։ Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն»,-ասաց իշխանական պատգամավորը՝ շեշտելով, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան (տեսանյութ)