«3+3» ձևաչափն առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ է. Աբդոլլահիանը՝ Գրիգորյանին

11:06 • 04.10.23

Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ աջակցություն հայտնելով «3+3» ձևաչափին՝ որպես կովկասյան տարածաշրջանում վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ։

Ինչպես նշում է en.mehrnews.com կայքը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Թեհրանում հանդիպել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, որին քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները և «3+3» համագործակցության ձևաչափը, որը ներառում է Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և անփոփոխ քաղաքականությունը՝ պաշտպանելու միջազգային սահմանները և տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։

Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ «3+3» ձևաչափն անվանելով «առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ»:

 

«3+3» ձևաչափն առանց արտաքին ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրները լուծելու արդյունավետ մեխանիզմ է. Աբդոլլահիանը՝ Գրիգորյանին