Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը. ոգևորված ենք Հայաստանով. Պետդեպ

10:31 • 04.10.23

ԱՄՆ-ն հարգում է Հայաստանի  ինքնիշխանությունն ու անկախությունը և Հայաստանի կառավարությանն է թողնում իր օրենսդրական գործընթացները մեկնաբանելը. այս մասին ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը:

 

«Մենք հարգում ենք ՄՔԴ-ին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգևորված ենք բազմաթիվ պետություններով, ներառյալ Հայաստանով, որ  պարտավորություններ են ստանձնել խթանելու արդարությունը ցեղասպանության պատասխանատվության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հարցում»,-ասել է Պատելը:

Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը. ոգևորված ենք Հայաստանով. Պետդեպ