ԼՂ-ից տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը, սկսվել է նաև նույնականացման գործընթացը

16:16 • 05.10.23

Նոր ժամանածներ չկան, ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ 100,632:

Այս մասին այսօր հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Հաշվառման գործընթացում որոշակի հստակեցում ունենք, և հաշվառման գործընթացին զուգահեռ իրականացվում է արդեն նույնականացում:

Շատ դեպքերում այն անձինք, ովքեր մուտք են գործել Հայսատան հաշվառման մեկ գործընթաց անցել են Գորիսում և երկրորդը արդեն իրենց կեցության վայրում: Սա որոշակիորեն կրկնակի տվյալներ է ստեղծել և այժմ որոշակի նույնականացման գործընթաց է սկսվել:

Այս պահին հաշվառված և նույնականացված շուրջ 98 անձ կա»,- ասել է նա:

 

 

ԼՂ-ից տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը, սկսվել է նաև նույնականացման գործընթացը