Անձամբ ես այդ մասին մամուլից եմ իմացել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել. Պուտինը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին

22:27 • 05.10.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին տեղեկացել է մամուլից՝ ընդգծելով, որ Ռուսաստանին այդ մասին առանձին չի ծանուցվել։

«Պրահայում նրանք (հայկական կողմը - խմբ․) ճանաչեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ հետո 2023 թվականի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ Բրյուսելում կայացած նմանատիպ այլ հանդիպման ժամանակ: Ի դեպ՝ մեզ ոչ ոք այս մասին չի ասել: Անձամբ ես այդ մասին իմացել եմ մամուլից»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Անձամբ ես այդ մասին մամուլից եմ իմացել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել. Պուտինը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին