Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոխվել է

20:00 • 05.10.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Պուտինն այս մասին ասել է այսօր «Վալդայ» ակումբում: 

«Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղի կարգավիճակը որոշվեց Ադրբեջանի կազմում»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոխվել է