Հուսով եմ՝ Ադրբեջшնի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի մարդասիրությամբ․ Պուտինը՝ ԼՂ-ի ձերբակալված նախկին առաջնորդների մասին

22:52 • 05.10.23

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցում կառաջնորդվի մարդասիրական նկատառումներով:

Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» ակումբում՝ պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք ռուսական կողմն Ադրբեջանին կոչ անել գթասրտություն ցուցաբերել ձերբակալվածների, այդ թվում նախկին ղեկավարների նկատմամբ։

ՌԴ նախագահի խոսքով՝ իրենք միշտ էլ կապի մեջ են եղել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, և վերջինս խոստացել է անկախ ամեն ինչից ապահովել ԼՂ հայության անվտանգությունը։

«Սակայն Լեռնային Ղարաբաղում արդեն հայ չի մնացել։ Բոլորը գնացել են, հայ չի մնացել․ առավելագույնը հազար կամ հազար հինգ հարյուր մարդ»,- նշել է Պուտինը, ապա անդրադառնալով Բաքվի կողմից ձերբակալված նախկին ղեկավարներին, հավելել, - «Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ, սակայն, ինչպես հասկանում եմ, նրանց նույնիսկ Երևանում չեն ցանկանում տեսնել։ Ես հույս ունեմ, որ այս վիճակում, երբ տարածքային, իրավական հարցերը լուծվել են, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի մարդասիրությամբ»։

 

Հուսով եմ՝ Ադրբեջшնի ղեկավարությունը հաշվի կառնի հումանիտար բնույթի հարցերը և կառաջնորդվի մարդասիրությամբ․ Պուտինը՝ ԼՂ-ի ձերբակալված նախկին առաջնորդների մասին