Չէի ասի, որ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ կա. Վահան Քերոբյանը՝ Լարսում կուտակված բեռնատարների մասին (տեսանյութ)

12:20 • 05.10.23

Բեռնատարները Լարսով անցնում են, ոչ բոլորը, բայց նախորդ օրվա ընթացքում մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Չէի ասի, որ չգիտենք այս գործընթացի պատճառը, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության մաս է կազմում այն, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի և մենք արդեն սկսել ենք գործընթաց, որպեսզի արտադրվող խմիչքը լինի բարձր որակի:

Չէի ասի, որ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ կա, չէի ուռճացնի խնդիրը«- ասել է նա:

Չէի ասի, որ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ կա. Վահան Քերոբյանը՝ Լարսում կուտակված բեռնատարների մասին (տեսանյութ)