Երբ ԼՂ-ն հայտարարեց իր անկախության մասին, Հայաստանը չճանաչեց այն, ինչն ինձ համար տարօրինակ է․ Պուտին (տեսանյութ)
Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչը, անկեղծ ասած, տարօրինակ է ինձ համար։
Այս մասին այսօր «Վալդայ» ակումբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին։
«Սակայն, այնուամենայնիվ, այդպիսի որոշում է կայացվել։ Նրանք չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը», - նշել է Պուտինը։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










