Մեր առաջին հանդիպման ընթացքում ես և Փաշինյանը կենտրոնացել ենք Կովկասում անվտանգային իրավիճակի վրա. Զելենսկին Գրանադայից լուսանկար է հրապարակել

17:17 • 05.10.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել:

«Մեր առաջին հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և այնտեղի ազգերի հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկել ենք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը», - գրել է նա։

Իսպանական Գրանադայում կարճատև շփում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև:

Նշենք, որ Գրանադայում մեկնարկելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: 

Մեր առաջին հանդիպման ընթացքում ես և Փաշինյանը կենտրոնացել ենք Կովկասում անվտանգային իրավիճակի վրա. Զելենսկին Գրանադայից լուսանկար է հրապարակել