Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին. Փաշինյան

15:06 • 06.10.23

Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով:

Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին. Փաշինյան