ԼՂ-ից ժամանածների թվի փոփոխություն չի եղել․ նրանց 99,2 տոկոսն արդեն հաշվառվել է

20:26 • 06.10.23

Լեռնային Ղարաբաղից ժամանածների թվի փոփոխություն չի եղել, այս պահին ՀՀ-ում գտնվում է 100,632 բռնի տեղահանված անձ։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ ժամանածների 99,2 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է։

Բաղդասարյանի խոսքով՝ բանկային հաշիվների բացման գործընթացն ինտենսիվորեն շարունակվում է, իսկ այն մարդիկ ովքեր ունեին բանկային քարտեր, արդեն իսկ ստացել են Կառավարությունից տրամադրվող 100,000-ական դրամները։

ԼՂ-ից ժամանածների թվի փոփոխություն չի եղել․ նրանց 99,2 տոկոսն արդեն հաշվառվել է