Քննարկվել է՝ ինչպես կարելի է ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Բորել

16:17 • 06.10.23

Երեկ (ՀՀ ԱԳ նախարար) Արարատ Միրզոյանի հետ քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը և ավելի քան 100,000 տեղահանված ղարաբաղցի հայերի կարիքների շուրջ իրավիճակը։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Քննարկվել է, թե ինչպես կարելի է ավելի ամրապնդել Հայաստանի դիմացկունությունը և ԵՄ-Հայաստան հարաբերությունները: Ընդգծվել է ԵՄ հանձնառությունը շարունակաբար նպաստելու խաղաղության գործընթացին»,- գրել է Բորելը։

Նշենք, որ այս հանդիպումը կայացել է հոկտեմբերի հինգին՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում:




Քննարկվել է՝ ինչպես կարելի է ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Բորել