Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է, ով կալանքից դուրս է գալու ավելի ուժեղացած․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է և այն ինչ տեղի է ունենում իր հանդեպ, հերթական փորձն է իրեն լռեցնելու։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե Նարեկին մի քիչ ճանաչեին, կհասկանային, որ դա չի կարող արդյունք տալ։ Նարեկը և մյուս քաղբանտարկյալները, որոնց թիվը արդեն մի քանի տասնյակ է, այս փորձությունից ավելի ուժեղացած են դուրս գալու։ Որքանով ես եմ տեղյակ արգելանք է դրվել տեսակցությունների, հեռախոսազանգերի վրա, բայց իրենք իրենց արշինով են փորձում չափել ընդդիմադիրներին։ Այս հինգ տարիների փորձը ցույց տվեց, որ հայրենասերները չեն կոտրվում»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Գարանդայի քառակողմ հայտարարությանը՝ Հայկ Մամիջանյանը ասաց․
«Ինչքան էլ իրենք վփորձեն ժխտել՝ Պրահայի հայտարարությունը եղել է Արցախի Հանրապետության մահկանացուն։ Այդ հայտարարությունից հետո, շատերը, այդ թվում և ես, ասել ենք, որ բանավոր հայտարարությունը չի կարող համարվել պետության կողմից ընդունված որոշում, դրա համար երևի ինքը որոշել է ստորագրել, որ հանկարծ կասկածներ չառաջանան։
Դա նոնսեսն է՝ Ադրբեջանը չէր եկել, բայց Փաշինյանը բան է ստորագրել, որը բխում է Ադրբեջանի շահերից։ Իսկ բոլոր այն «հրաշքներին», որոնք փորձում են Գրանադան ներկայացնել որպես հաղթանակ, ապա նախ հայկական դիվանագիտությունը որևէ հաղթանակ չի տարել, երկորրդ՝ կան ինչ-որ «հրաշքներ», որ փորձում են ներկայացնել, թե իրենք պաշտպանեցին ինքնիշխանությունը, ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չէր մինչև Նիկոլ Փաշինայնի գալը։ Ինքը եկավ, ստեղծեց պրոբլեմներ, հիմա էլ փորձում է դրանք հաղթահարել»։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է Նարեկ Մալյանի վերաբերյալ արդարացման դատավճռի դեմ դատախազի ներկայացված վերաքննիչ բողոքը՝ «Չաուշեսկուների» անունը ստացած գործով։










