Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը. Միշել

11:21 • 06.10.23

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, երբ ուրբաթ առավոտյան ժամանել է Գրանադայում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է eurointegration.com-ի թղթակիցը։

«Ես որոշեցի երկու առաջնորդներին հրավիրել Բրյուսել մինչև հոկտեմբերի վերջ, և երկու առաջնորդներն էլ համաձայնեցին գալ այս հանդիպմանը», - ասել է Միշելը:

«Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում առաջընթացի հասնելու համար», - հավելել է ԵՄ պաշտոնյան։

Հոկտեմբերի հինգի երեկոյան Գրանադայում լրագրողների հետ զրույցում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Եվրամիության խորհրդի նախագահը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։

Ավելի վաղ Ալիևը հրաժարվել էր Գրանադայում Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ հանդիպումից:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը. Միշել