Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել Արցախից տեղահանված 5 երեխա, նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել

12:36 • 06.10.23

Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահին բուժում է անցնում բռնի տեղահանված 309 արցախցի:

Հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրանցից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 19-ինը՝ ծայրահեղ ծանր։

Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա,  երեք երեխա, որոնց վիճակը բարելավվել է, տեղափոխվել են ստացիոնար բուժման։

Նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել։

Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել Արցախից տեղահանված 5 երեխա, նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել