Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, որն օրերս կալանավորվել էր ու Բաքու տեղափոխվել:
Ըստ հաղորդագրության՝ Բաբայանին մուտք է տրամադրվել դեպի գրադարան։ Նշվում է, որ նա չի բողոքել պահման պայմաններից և հայտնել է, որ բուժզննում է անցել։
Ադրբեջանը 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցել մի քանի հոդվածներով՝ «պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սկսելու և վարելու», «վարձկանների ներգրավվելու», «զինված հակամարտության ժամանակ միջազգային հումանիտար իրավունքի նորմեր խախտելու», «հանցավոր հրաման տալու», «ահաբեկչություն կազմակերպելու», «ազգամիջյան թշնամանք հրահրելու» (չակերտները՝ Tert.am) համար:
Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և որ ադրբեջանական կողմը պահանջել է ժամանել Բաքու համապատասխան հետաքննության համար։










