Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel Zafira-ն․ կա 5 վիրավոր. Shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Toyota-ն հայտնվել է բաժանարար գոտում՝ կանաչ զանգվածի վրա, ավտոմեքենաներից մեկի անվահեծանն էլ կոտրվել է։










