Արարատի մարզում բախվել է 3 մեքենա, կա վիրավոր. Shamshyan.com

19:56 • 07.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13:30-ի սահմաններում Նորաշեն-Դվին գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Ավետիկ Գ.-ի վարած բեռնատար  «Գազել» մակնիշի, 35-ամյա Գևորգ Ղ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Էրիկ Հ.-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Էրիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Արարատի մարզում բախվել է 3 մեքենա, կա վիրավոր. Shamshyan.com