Էրդողանն Իսրայելին ու պաղեստինցիներին զսպվածության կոչ է արել

15:50 • 07.10.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսրայելին և պաղեստինցիներին զսպվածություն ցուցաբերել լարվածության ֆոնին՝ խնդրելով էլ ավելի չսրել իրավիճակը։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նա հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։

«Կոչ եմ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կսրեն իրավիճակը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն Իսրայելին ու պաղեստինցիներին զսպվածության կոչ է արել