ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ գերի է վերցրել իսրայելցի բարձրաստիճան սպաների
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ-Արուրին հայտնել է, որ շարժումը գերի է վերցրել իսրայելցի բարձրաստիճան սպաների։
Շարժումը ավելի վաղ հայտնել էր, որ գերի է վերցրել մի շարք իսրայելցի զինվորների և վերաբնակների։
Իսրայելական Walla պորտալը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը կորցրել է կապը Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող ստորաբաժանման հրամանատարի հետ։
«Մենք գերի ենք վերցրել մեծ թվով իսրայելցիների, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների», - ասել է ալ-Արուրին Al-Jazeera-ին։










