ՀԱՄԱՍ-ը երեկոյան150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ (տեսանյութ)

21:43 • 07.10.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադները», 150 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածում շենքի գնդակոծման, ասվում է ստորաբաժանման հայտարարության մեջ։

«Ի պատասխան Գազայի կենտրոնում գտնվող բնակելի աշտարակի վրա հարձակման՝ «Ալ-Քասամ» բրիգադներն այժմ խոշոր հրթիռային հարված են հասցնում Թել Ավիվի ուղղությամբ արձակելով 150 արկ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը հայտնել է առնվազն 7 տուժածի մասին։