Իրանը ներգրավված է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմшնը. Իսրայելի նախագահ

18:38 • 07.10.23

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կարծում է, որ Իրանը ներգրավված է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։

«Այսօր մենք տեսանք ՀԱՄԱՍ-ի իրական դեմքը: Ահաբեկչական բանակ, որի միակ նպատակը անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասրտորեն սպանությունն է:

Իրանցի պրոքսի-հրամանատարների աջակցությամբ և առաջնորդությամբ նրանք իրականացրեցին չհրահրված, նողկալի հարձակում հրեական պետության վրա՝ հրեաների համար սուրբ օրը։

Անմեղ խաղաղ բնակիչներ սպանվել և վիրավորվել են, իսկ շատերը դեռևս ենթարկվում են հարձակման»,- գրել է Իսրայելի նախագահը իր X-ի էջում։

Նա ասել է, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «վերացնելու այս վտանգը» և կոչ է արել երկրներին միանշանակ դատապարտել ՀԱՄԱՍ-ին, ինչպես նաև «Իրանում նրանց դաշնակիցներին և աջակիցներին»:

Իրանը ներգրավված է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմшնը. Իսրայելի նախագահ