Իսրայելն ու պաղեստինցիները քննարկում են իսրայելցի գերիների ու պատանդների ճակատագիրը. Al Arabiya

16:28 • 07.10.23

«Ալ-Արաբիա» համաարաբական հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելի և պաղեստինցի արմատականների ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ է ինչ քննարկում են այսօրվա գործողության ընթացքում գերեվարված իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց ճակատագիրը։

«Ալ-Արաբիայի» տեղեկություններով՝ շփումները ընթանում են Գազայի հատվածից ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իսրայելական Օֆակիմ քաղաքի մերձակայքում, որտեղ վաղ առավոտվանից փողոցային մարտեր էին ընթանում։

 

Իսրայելն ու պաղեստինցիները քննարկում են իսրայելցի գերիների ու պատանդների ճակատագիրը. Al Arabiya