Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող անցակետը

15:13 • 07.10.23

Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը։ 

Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն։

Նշվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողություններով պայմանավորված Իսրայելը փակել է Հորդանանի հետ սահմանին գտնվող անցակետը, որով հնարավոր է հասնել Երուսաղեմ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ 

Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող անցակետը