Պուտինն իր ծննդյան օրը նստել է ղեկին ու շրջել Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետ (տեսանյութ)

18:13 • 07.10.23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այսօր դարձավ 71 տարեկան, որոշել է այսօր «Աուրուս» մեքենայի հնարավորություններն անձամբ ցուցադրել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևին և Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը մերձմոսկովյան իր նստավայրում դիմավորել է նախագահներին, նրանց ցույց է տվել իր նոր ավտոմեքենան, նստել ղեկին ու շրջել գործընկերների հետ։

Պուտինն իր ծննդյան օրը նստել է ղեկին ու շրջել Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետ (տեսանյութ)