Պաղեստինցիները գերի են վերցրել իսրայելցի կին զինծառայողին (տեսանյութ)

15:21 • 07.10.23

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում գերի վերցնում իսրայելցի կին զինծառայողին։

Հրապարակված կադրերում պաղեստինցի զինյալները վիրավոր կնոջը նստեցնում են ավտոմեքենան ու տանում անհայտ ուղղությամբ։ Ենթադրվում է, որ նրան տեղափոխել են Գազայի հատված։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին:

Վաղ առավոտյան պաղեստինցիները Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչից հետո լայնամասշտաբ հարձակման են անցել։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։

Պաղեստինցիները գերի են վերցրել իսրայելցի կին զինծառայողին (տեսանյութ)