«Ադրբեջանական» 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ. Ալիևը՝ Միշելին

12:00 • 08.10.23

«Ադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) տակ. այս մասին հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ ընդգծելով դրանք «ազատագրելու» (չակերտները՝ Tert.am) կարևորությունը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային դատապարտող հայտարարությունում ևս նման պնդմամբ էր հանդես եկել՝ նշելով.«Ֆրանսիան ներկայումս աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) վրա: Ադրբեջանը ոչ մեկի հողերը «չի օկուպացրել» (չակերտները՝ Tert.am), և այն պնդումը, որ սահմանի չսահմանազատված հատվածի տարածքները, որտեղ տեղակայված են ադրբեջանական ուժերը, պատկանում են Հայաստանին, «հակասում է որևէ տրամաբանության» (չակերտները՝ Tert.am)»։

«Ադրբեջանական» 8 գյուղ դեռ գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ. Ալիևը՝ Միշելին