Եղվարդում բախվել են Honda-ն ու Toyota-ն. պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

20:55 • 08.10.23

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Honda և Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վիրավորները պապ ու թոռ են:

Եղվարդում բախվել են Honda-ն ու Toyota-ն. պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց