Իսրայելի պաշտպանության նախարարը կարգադրել է Լիբանանին սահմանամերձ բնակավայրերը նախապատրաստել տարհանման
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հանձնարարել է սկսել երկրի հյուսիսում՝ լիբանանյան սահմանի մոտ գտնվող բնակավայրերի տարհանման նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտնում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի այդ, պաշտպանության նախարարը կարգադրել է զենք ու զինամթերք մատակարարել Գազայի մերձակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներին։










