Մոսկվայում կյանքից հեռացել է Руки вверх խմբի նախկին ստեղնաշարահարը

15:10 • 08.10.23

Մոսկվայում 36 տարեկանում մահացել է հանրահայտ Руки вверх խմբի նախկին ստեղնաշարահար Վլադիմիր Կապիրինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երաժշտի դին իր բնակարանում հայտնաբերվել է հոկտեմբերի 5-ին։ Նրա վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։

Վլադիմիր Կապիրինը ջազ դաշնակահար էր, տարբեր ջազ փառատոների և մրցույթների հաղթող։ Նա մի քանի տարի շրջագայել է Руки вверх-ի մենակատար Սերգեյ Ժուկովի հետ։ 

Найден мертвым в своей квартире в Москве музыкант группы «Руки вверх!» Владимир  Капырин