Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են անասնաբույժին պատկանող կովերին. Shamshyan.com

17:32 • 08.10.23

 

Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում անասնագողություն է տեղի ունեցել:

Պարեկները, հասնելով Աղվերան, հանգստյան գոտու մոտ հայտնաբերում են Opel և Nissan  մակնիշի ավտոմեքենաներ, ապա մոտ 2 կմ շառավղով պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարում և «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող արոտավայրում՝ մարդկանց տեսադաշտից բավականին հեռու հատվածում, հայտնաբերում են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին՝ արդեն մորթված վիճակում: 

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են տուժածին, ով Արզաքան գյուղի բնակիչ 37-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ում հայրը գյուղի անասնաբույժն է:

Գագիկ Շամշանի տեղեկություններով, գողացված ու մորթված խոշոր եղջերավոր անասունները գնահատվում են 1 մլն 200 հազար դրամ:

Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են անասնաբույժին պատկանող կովերին. Shamshyan.com