Այս պատերազմը ժամանակ կպահանջի. դժվար է լինելու. Նեթանյահուն հայտնել է հակագործողության «առաջին փուլի» ավարտի մասին

12:24 • 08.10.23

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը սկսում է «երկար և բարդ պատերազմ» այն բանից հետո, երբ շրջափակված Գազայի հատվածից պաղեստինցի զինյալների անսպասելի հարձակումը հանգեցրել է հարյուրավոր զոհերի, տասնյակ իսրայելցի պատանդների:

Նեթանյահուն ասել է, որ զինվորականները կօգտագործեն իրենց ողջ ուժը՝ ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները և «վրեժ լուծելու այս սև օրվա համար»:

Բայց նա նաև զգուշացրել է. «Այս պատերազմը ժամանակ կպահանջի: Դժվար է լինելու»։

«Բոլոր այն վայրերը, որտեղ ՀԱՄԱՍ-ը թաքնվում է, գործում է, մենք դրանք կվերածենք փլատակների»,- հավելել է նա։ 

Կիրակի վաղ առավոտյան Նեթանյահուն X-ում գրել է, որ հակագործողության «առաջին փուլն» ավարտվել է, և որ Իսրայելը պայքարել է ՀԱՄԱՍ-ի զինյալների մեծամասնության դեմ իր տարածքում: Նա խոստացել է շարունակել հարձակումը «առանց վերապահումների և առանց դադարի»։

Կիրակի վաղ առավոտյան իսրայելական զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերը դեռևս պայքարում են ութ վայրերում ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման դեմ: 

Իսրայելը Գազայում 426 թիրախ է խոցել գիշերը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ահռելի պայթյունների հետևանքով հողին են հավասարեցվել բնակելի շենքեր, այդ թվում՝ 14-հարկանի աշտարակ, որտեղ կային տասնյակ բնակարաններ, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի գրասենյակներ Գազայի կենտրոնում: 

Այս պատերազմը ժամանակ կպահանջի. դժվար է լինելու. Նեթանյահուն հայտնել է հակագործողության «առաջին փուլի» ավարտի մասին