Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, Պաղեստինում՝ 370-ը

15:30 • 08.10.23

Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 600-ը, հայտնում է timesofisrael.com-ը:

Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատում է նաև, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 330-ը՝ ծանր վիրավորներ։

Մինչդեռ Al Jazeera-ն հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 370, վիրավորվել մոտ 2200 պաղեստինցի:

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 600-ը, Պաղեստինում՝ 370-ը