Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով

15:46 • 08.10.23

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 10-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 08_10_23.png (234 KB)


Երևանում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը՝ հնարավոր է, 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Yerevan 08_10_23.png (23 KB)

Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով