Հայաստան սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ. ցուցանիշն աճել է 62 հազարով
20:11 • 09.10.23
2023-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով որ այն լավագույնն է նախորդ տարիների համեմատ (2022թ.` 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ):
Նշվում է նաև, որ 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ։





Placeholder










