ՀԱՄԱՍ-ը հայտնել է Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին

18:39 • 09.10.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ հրթիռներ են արձակել Երուսաղեմի ուղղությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բնակելի շենքերի վրա հարձակումներին ի պատասխան՝ «Ալ Քասամ» բրիգադները հրթիռներ են արձակել օկուպացված Երուսաղեմի ուղղությամբ», - ասված է բրիգադների հայտարարության մեջ:

Համացանցում հայտնված կադրերից երևում է, որ ՀԱՄԱՍ-ը տասնյակ հրթիռներ է արձակել։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Երուսաղեմի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին