«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին

11:56 • 09.10.23

«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին:

Այս մասին  ասվում է  «Մայր Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ: 

Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։ 

Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։

 

 

«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին