Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ՝ կոչ անելով դադարեցնել Պաղեստինի հետ հшկամարտությունը

21:48 • 09.10.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ՝ կոչ անելով շուտափույթ դադարեցնել Պաղեստինի հետ հակամարտությունը։

Ինչպես նշված է Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ողջամտություն դրսևորել և արագորեն տարածաշրջանում հանգստություն ապահովել, ինչը մեծ նշանակություն ունի այն բնակեցրած բոլոր երկրների բարեկեցության համար։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու հակամարտությունը և ապահովելու կայուն խաղաղություն։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ՝ կոչ անելով դադարեցնել Պաղեստինի հետ հшկամարտությունը