Գնել Սանոսյանը Գեղարքունիքում այցելել է ԼՂ-ից տեղահանված անձանց համար սննդի պատրաստման, ապահովման կետ

19:23 • 09.10.23

Գնել Սանոսյանը Գեղարքունիքում  այցելել է ԼՂ-ից տեղահանված անձանց համար սննդի պատրաստման, ապահովման կետ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․

«Դոն ֆիշ» ՍՊԸ-ն  հոկտեմբերի 1-ից  շուրջ 1600 բռնի տեղահանվածի ապահովում է երեքանգամյա սնունդով, որը մատակարարվում է մարզում` պետության աջակցությամբ կացարանով ապահովված քաղաքացիներին։ Ընկերությունում այս պահին  աշխատում է 40 մարդ։

«Ներկայացվել է սննդի պատրաստման և մատակարարման գործընթացը։

Մարզում այցելել եմ նաև «Արևիկ» առողջարան և հանդիպել բռնի տեղահանվածների հետ։ Այս պահին առողջարանային կենտրոնում ապաստանել է 218 հոգի։

Ներկայացրել եմ կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, պատասխանել հուզող հարցերին, որոնք վերաբերվել են երեխաների կրթական գործընթացի անխափան կազմակերպմանը, այլ վայրերում բնակարան գտնելու գործընթացներին, ինչպես նաև կառավարության երկարաժամկետ ծրագրերին»,- գրել է նախարարը։ 

 

Գնել Սանոսյանը Գեղարքունիքում այցելել է ԼՂ-ից տեղահանված անձանց համար սննդի պատրաստման, ապահովման կետ