Նեթանյահուի գրասենյակը հերքում է լուրերն այն մասին, որ Եգիպտոսն իբր նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին
Նեթանյահուի գրասենյակը հերքել է լուրերն այն մասին, որ Եգիպտոսն իբր նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին երկրի վրա հարձակվելու ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գրասենյակի տվյալներով՝ Իսրայելի վարչապետը կառավարության կազմավորումից ի վեր երբեք չի հանդիպել Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ։
Հիշեցնենք, որ timesofisrael.com-ը գրում էր, որ Եգիպտոսը, որը հաճախ միջնորդ է ծառայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, նախազգուշացրել էր իսրայելցիներին ՀԱՄԱՍ-ի գործողության վերաբերյալ:










