Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի գործողությանն իր առնչությունը

14:30 • 09.10.23

Իրանը հերքում է անհիմն մեղադրանքներն առ այն, որ իր դերն է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակման հարցում:

«Իրանի դերի հետ կապված մեղադրանքները հիմնված են քաղաքական պատճառների վրա: Իսլամական Հանրապետությունը չի միջամտում այլ երկրների, այդ թվում Պաղեստինի որոշումների կայացմանը», - լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Պաղեստինցիներն ունեն անհրաժեշտ կարողություն և կամք՝ պաշտպանելու իրենց ազգը և վերականգնելու իրենց իրավունքները՝ առանց Թեհրանի որևէ օգնության, ընդգծել է Քանանին:

«Իրանի դերի մասին խոսելը նպատակ ունի փաստերից շեղել հանրային կարծիքը և արդարացնել Իսրայելի ապագա հնարավոր գործողությունները», - հավելել է խոսնակը։

The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ «Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել ՀԱՄԱՍ-ի շաբաթ օրը սկսված անսպասելի հարձակումն Իսրայելի վրա»: Պարբերականը վկայակոչել էր ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի՝ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան անդամներին:


Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի գործողությանն իր առնչությունը