Կոտայքում բախվել են Jeep Cherokee-ն ու Opel-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

15:14 • 09.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:15-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Jeep Cherokee և Opel մակնիշի ավտոմեքենաները:

3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազախողովակի երկաթե հենասյուներին ու բախվել քարերին: Բարեբախտաբար գազի արտահոսք տեղի չի ունեցել:

Կոտայքում բախվել են Jeep Cherokee-ն ու Opel-ը, կան վիրավորներ. Shamshyan.com