ԱՄՆ-ն փորձում է խուսափել Պաղեստին պետության ստեղծման թեմայից. պաղեստինյան խնդրի լուծումը չպետք է հետաձգվի. Լավրով
ԱՄՆ-ն փորձում է խուսափել Պաղեստին պետության ստեղծման և ՄԱԿ-ի որոշումների կատարման թեմայից. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն խափանում է Իսրայելի և Գազայի հատվածի խնդրի կարգավորման խաղաղարար ջանքերը:
«Պաղեստինյան խնդրի լուծումը չպետք է հետաձգվի, և Արաբական պետությունների լիգան պետք է մեծ դեր խաղա», - ընդգծել է Լավրովը:










